Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները



Միջազգային





Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին խնդրել է մեղմել վառելիքին վերաբերող եվրոպական կանոնները՝ գները նվազեցնելու նպատակով, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ վառելիքի վերաբերյալ եվրոպական կանոնները կարճաժամկետ հեռանկարում մեղմելու և գները նվազեցնելու համար։

Մասնավորապես, Մակրոնը խնդրել է «բացառության կարգով և ժամանակավորապես» մեղմել վառելիքի որակի նկատմամբ եվրոպական պահանջները՝ նավթավերամշակման գործարաններում արտադրությունն ավելացնելու նպատակով։ Նա նաև առաջարկել է մեղմել դիզելային վառելիքում կենսավառելիքի պարտադիր պարունակության վերաբերյալ նորմերը՝ դիզելային վառելիքի առաջարկն ավելացնելու համար։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment