«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է.
«Մեր պատասխանը Չեմբեռլենին, կամ՝ լեյտենանտ Շմիդտի որդի Հաջիևին
Մինչև 1929-ը ադրբեջաներենը հիմնականում գրվում էր արաբական գրային համակարգով։ 1929–1939-ին՝ խորհրդային իշխանությունների նախաձեռնությամբ Ադրբեջանում կիրառվեց լատինատառ այբուբեն, որ 1939-ից փոխարինվեց կիրիլիցայով՝ այսինքն՝ ռուսատառ գրային համակարգով։ Ակնհայտորեն շողոքորթելով ռուսական իշխանություններին՝ անգամ ազգանունների վերջամասերը փոխեցին՝ Հաջիզադեից դառնալով Հաջիև։
1991-ից, անկախանալուց հետո, կրկին անցան լատինատառ այբուբենի։
2024-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը խնդիր դրեց իր լեզվաբանների առաջ՝ թյուրքալեզու ժողովուրդների համար նոր այբուբեն ստեղծելու։ Հետևություն, երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և լեյտենանտ Շմիդտի որդի Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն, որովհետև այս հարթությունում միանշանակ ու շատ խոցելի են։
Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է 405 թվականին՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ ու հովանավորությամբ, որ ավելի քան 1600 տարի օգտագործվում է որպես հայերենի ինքնուրույն գրային համակարգ։
Այսքանով կարող էի եզրափակել, բայց՝ ոչ։ Բնական է, որ ի լուր աշխարհի ցուցադրվող գրքերը Արցախ են հասել Հայաստանից, և կան մարդիկ, որոնք հպարտանում են, թե իրենք են դրանք նվիրել։ Բնական է նաև, որ գրքերի բնօրինակները Մատենադարանում են, իսկ Արցախ ուղարկվածները՝ պատճեններ։ Բայց ինչո՞ւ այդ պատճենները լիարժեք չեն։ Ինչո՞ւ են դատարկ էջերով։ Տո՛, նվերի վրա խնայողություն անող մանր տեսակներ, ում հաշվին և ո՞ւմ եք խաբել։ Հաջիևի տեղը դուք էլ լինեիք, նույնն էիք անելու, որովհետև նրանից ոչնչով ավելի լավը չեք։
Հ.Գ. Մեր դժբախտությունների հիմնական պատճառը մեր ներսի վատն է, ուղղակի մեր բախտը այնքանով է բերել, որ մեր միջի լավը այնքան անչափելի լավն է, որ առ այսօր պետություն ու պետականություն ունենք, ու՝ փառք Տիրոջ…»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: