Խուդաթյանն ու Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը, նոր ատոմակայանի մոդելի ընտրության հարցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում այսօր Վիեննայում հանդիպել եմ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։

Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել ենք ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցության շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Մասնավորապես, անդրադարձել ենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցերին։

Հանդիպման ընթացքում հաստատել եմ Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment