Մենք ուտում ենք վատ սնունդ, մենք ուտում ենք չվերահսկվող սնունդ․ Հարություն Մնացականյան. «Ա1+»

«Ոչ թե մեր իշխանություններն են աշխատել տարբեր ուղղությունների արտահանման վրա, այլև՝ տնտեսվարողները։ Մեր տնտեսվարողներից շատերին ես եմ իմ կապերով օգնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանից արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Նա «մանիպուլյացիա» է անվանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հրապարակումները, թե 2026 թ․ հունվար-օգոստոսին դեպի ԵՄ արտահանումն աճել … Read more

Ձերբակալվել է Շիրակի մարզի գյուղի դպրոցներից մեկի կին փոխտնօրենը․ ի՞նչ մեղադրանք է հիմքում

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալել են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանին, որն այս պահին նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողն է։ Թե որն է կնոջը ձերբակալելու պատճառը, առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն Aravot.am-ին դեռ մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ կաշառք տալու, ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը սկսել … Read more

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների համագործակցության արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար: Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան … Read more

«Երբ մտնեք տուն եւ ձեր երեխաների ներկայությամբ զինված ադրբեջանցի տեսնեք, սուրճ, թեյ հյուրասիրեք, զանգեք 1-02 կամ ԱԱԾ ու սպասեք, որ գան». Դերենիկ Մալխասյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրողներին

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությանը՝ այն որակելով որպես ֆարս։ «Դեռեւս մայիսի կեսերից, երբ ձերբակալեցին Անդրանիկ Թեւանյանին, Նիկոլ Փաշինյանը, նրա պաշտոնյաներն ու պատգամավորները տարբեր խոսափողների մոտ գոռգոռում էին, թե հասեք, բռնեք, լրտես ենք գտել, որը $622 հազարի դիմաց պետական գաղտնիք է … Read more

«Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառակ աղճատում է թույլ տալիս»․ Արթուր Խաչատրյան

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանն էլ, չէ՞, ընդունեց, որ «այսօր այլընտրանք չունենք»։ Հավանաբար հենց այդ արտահայտությունն էր, որ ստիպեց Պաուլա Պինյոին կասկածի տակ դնելու 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացի ավարտը։ Բայց չեմ կարող ոչ մի բան ասել, ավելի շուտ՝ ցանկություն չունեմ։ Կարող եմ ուղղակի հիշեցնել, որ ժամանակին նույն … Read more

ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ դատարանի նախկին դատավոր Նավի Փիլային Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումից ժամեր անց, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Թրամփի վարչակազմը տևական ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը դատարանից: Մասնավորապես, ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են, որ դատարանը հրաժարվի Իսրայելի ղեկավարների ձերբակալման օրդերից, ինչպես նաև … Read more

13-ամյա երեխան հայտնել է, թե «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել

Shamshyan.com․  Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Երեխան հայտնել է, որ կենտրոնի աշխատակիցների՝ Թամարա Մ․-ի և Կարինե Բ․-ի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Նյութն ամբողջությամբ՝ … Read more

Բնակարան Գյումրիում և Երևանում, մոտ 8 մլն․ դրամ աշխատավարձ, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա․ ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի համայնքապետի միակ թեկնածուն

Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետի միակ թեկնածուն՝ բժիշկ Զավեն Մանուկյանը (նա ներկայիս համայնքապետն է), որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 4 էջից բաղկացած գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ըստ հայտարարագրի՝ Զավեն Մանուկյանն առանձնատուն ունի Ախուրյանում՝ 0,105 քառակուսի մետր մակերեսով, մեկ բնակարան Գյումրիում՝ 59,06 քառակուսի մետր մակերեսով և մեկ բնակարան էլ Երևանում՝ 82,5 … Read more

Վիգեն Հակոբյան. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է, որովհետեւ հիմա սահմաններում չեն կրակում, բայց մենք տեսանք, որ սահմաններում չեն կրակում, սակայն մտնում ու կրակում են սահմանից այս կողմ, Հայաստանի ներսում»

Քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով զենքով ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու եւ Շաքի գյուղում երեք անչափահաս երեխաների մորը հրազենային վնասվածքներ պատճառելու հանգամանքների մասին ԱԺ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ նշեց, որ նախ եւ առաջ դեռ պետք է պարզել այդ ներթափանցման իրական շարժառիթները: «Ես, իհարկե, չեմ բացառում պաշտոնական վարկածը, որը … Read more

«Մութ սենյակում սև կատու ենք փորձում գտնել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի գործով վկաների հարցաքննության մասին

«Այսօր հարցաքննեցինք հինգերորդ վկային։ Ինձ մոտ այս դատապրոցեսը նման է նրան՝ ոնց որ մութ անկյունում սև կատու ենք փորձում գտնել»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընթացքում տվյալ դատական նիստի ընթացքում նախատեսված վկաների հարցաքննությունից հետո այսպիսի կարծիք հայտնեց Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Նշենք, որ այսօր հարցաքննվեցին վկաներ Անի Մկոյանն ու Ստանիսլավ Սարգսյանը։ Այնուհետև Ռուբեն Հակոբյանը … Read more