Փաշինյանը և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ … Read more

Վենսի գրառումը, որում 2 անգամ հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը, ջնջվել է

Փետրվար 10,2026 16:13 «Ազգային ճակատ». ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի՝ X-ի  միկրոբլոգում հրապարակված գրառումները՝ նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել են: 🔷Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։ 🔷ԱՄՆ-ի փոխնախագահը և նրա կինը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ 🔷Լուսանկարներից … Read more

«Վենսը «ներդրումներ» բառ չի ասել»․ Արթուր Խաչատրյան

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսինքն՝ ավելի լուրջ խոսակցություն է ունեցել Ալիևի հետ։ Ուստի կասկածներ ունեմ, որ Բաքվում Վենսն ավելի լուրջ հարցեր կքննարկի Ալիևի հետ, ինչը զարմանալի չէ, քանի որ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր … Read more

Մեր հոգևորականների սոցիալական ապահովության մասին

Հոգևորականները դարեր շարունակ առաջնորդվել են Սուրբ Գրոց հետևյալ սկզբունքներով. «Տաճարում ծառայողները տաճարից են սնվում» (Պողոս Առաքյալի առաջին թուղթը Կորնթացիներին 9։13-14) և կամ «Մշակն արժանի է իր կերակրին» (Մատթեոսի Ավետարան 10։10). կան նաև Սուրբ Գրոց այլ հրամաններ։ Մենք դարեր շարունակ ունեցել ենք եկեղեցական տուրք, որը կոչվել է տասանորդ, այսինքն՝ հավատացյալն իր եկամտի մեկ տասներորդը նվիրաբերել է … Read more

Ջեյքոբ Հելբերգի հետ խոսել ենք ՀՀ-ԱՄՆ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից. Մխիթար Հայրապետյան

Փետրվար 10,2026 15:26 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական … Read more

Անցկացման վայրն անփոփոխ է. Եսայի քահանա Արթենյան

«Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է», – «Sputnik Արմենիա»-ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Անցկացման վայրն անփոփոխ է»,- հայտնեց տեր Եսային։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր … Read more

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների … Read more

Կառավարությունը հետևողական ջանք է դնում մշակութային արժեքների հայտնաբերման և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ  նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը հավանության է … Read more

Viva-ն` համահայկական ստեղծագործական հարթակի աջակից

Չորս տարի առաջ «Ծիլ» կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ՝ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու և հայկականության պահպանմանն ուղղված քայլերի համար: Հաջողված մոդելի կիրառման արդյունքում, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ, 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթը: Նույն թվականին, «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու … Read more

Իրանը ու ԱՄՆ-ն դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։ Օմանի միջնորդական … Read more