Իրանով դժվար է, բայց սպառողը պահանջում է. ի՞նչ երթուղիներ են գտել հայկական փոխադրողները

https://arm.sputniknews.ru/20260718/iranvov-dzhvar-e-bajc-sparvoghy-pahanjum-e-inch-ertughiner-en-gtel-hajkakan-pvokhadrvoghnery-104775657.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323153_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e02553b7fed43aa1290392167eab49a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, լոգիստիկա, հայաստան, արտահանում

իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, լոգիստիկա, հայաստան, արտահանում

Բաժանորդագրվել

Հայաստանի բեռնափոխադրումների շուկան այսօր խոր վերափոխման փուլում է. ընկերություններն ակտիվորեն նոր երթուղիներ են փնտրում։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական լոգիստիկ ընկերությունները սկսել են բեռնափոխադրումների հոսքերի մի մասը վերաուղղորդել Իրանի միջով անցնող ավանդական ծովային ճանապարհից դեպի Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ցամաքային տրանսպորտային երթուղի։ Այս մասին eLogiFest 2026-ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ATI.SU ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։

2026 թվականի փետրվարի վերջից Պարսից ծոցի շրջանում լոգիստիկան զգալիորեն բարդացել է։ Տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի և Հորմուզի նեղուցում անկայուն իրավիճակի ֆոնին շուկայի մասնակիցները սկսել են մատակարարման այլընտրանքային ուղիներ փնտրել։ Եթե նախկինում Չինաստանից Հայաստան բեռները հիմնականում մատակարարվում էին Իրանի Բենդեր Աբաս նավահանգստով, ապա ընթանում Իրանի տարածքով (երթուղին տևում էր մինչև 60 օր), այժմ լոգիստիկ ընկերությունները ստիպված են վերափոխել իրենց մատակարարման շղթաները։ Բեռների մի մասը վերաուղղորդվել է ծովային երթուղով դեպի վրացական նավահանգիստներ, սակայն այս երթուղու դեպքում տեղափոխման ժամանակն ավելանում է մինչև մոտավորապես 90, երբեմն էլ՝ 120 օր։

Մարտավարության փոփոխություն. ինչո՞ւ է ԱՄՆ-ն հարվածում Իրանի ցամաքային ուղիներին

Մկրտչյանի խոսքով՝ նախկինում կոնտեյներային փոխադրումների զգալի մասն իրականացվում էր Դուբայի և Իրանի միջոցով, սակայն այս երթուղին այժմ լուրջ սահմանափակումների է բախվում: Չինաստանից Հայաստան հիմնականում ոչ պարենային ապրանքներ են տեղափոխվում՝ կենցաղային և արդյունաբերական տեխնիկա, ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, հագուստ, լայն սպառման ապրանքներ և արդյունաբերական ապրանքներ: ԱՄԷ-ից, մասնավորապես՝ Դուբայով, ավանդաբար ներմուծվում են կենցաղային ապրանքներ, սպասք, թղթե արտադրանք, տեխնիկա, ավտոմեքենաներ և այլ ոչ պարենային ապրանքներ։

«Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ցամաքային երթուղին թույլ է տալիս կրճատել մատակարարման ժամանակը մինչև մոտավորապես 30 օր: Միևնույն ժամանակ պատմականորեն բեռների մեծ մասը տեղափոխվել է ծովով, քանի որ այս մեթոդը տնտեսապես ավելի շահավետ էր՝ չնայած առաքման ավելի երկար ժամանակին», – նշեց նա։

Միևնույն ժամանակ Մկրտչյանն ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների ծավալների կրճատման վրա: Նրա գնահատմամբ` 2026 թվականի առաջին կիսամյակի արյունքներով ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 22%-ով, թեև ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի բեռնափոխադրումների շուկան այսօր խոր վերափոխման փուլում է։ Ընկերություններն ակտիվորեն փնտրում են նոր երթուղիներ, ընդլայնում են իրենց գործընկերների շրջանակը և դիվերսիֆիկացնում տրանսպորտային շղթաները՝ միաժամանակ ուսումնասիրելով եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Սակայն այլընտրանքային երթուղիներ զարգացնելու ցանկությունը միայն ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակով չէ, որ պայմանավորված է։

«Լոգիստիկան միշտ ձգտում է դիվերսիֆիկացման։ Հիմնական նպատակը մատակարարման ժամկետները կրճատելն է, ռիսկերը նվազագույնի հասցնելը և մատակարարման ողջ շղթայի նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողություն ապահովելը։ Դա է պատճառը, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիները մշակվել են դեռևս ներկայիս իրադարձություններից շատ ավելի առաջ», – բացատրեց նա։

Փորձագետի կարծիքով՝ ժամանակակից լոգիստիկայում կարևոր դեր են խաղում ոչ միայն թվայնացումը և ծախսերի օպտիմալացումը, այլև մի քանի կայուն տրանսպորտային երթուղիների առկայությունը։ Որքան շատ իրական լոգիստիկ երթուղիներ ունենա Հայաստանը, այնքան ավելի կայուն կդառնա ոլորտը և այնքան ավելի քիչ կախվածություն կունենա առանձին ուղղություններում առկա ճգնաժամերից։

Նա նաև նշեց, որ տրանսպորտային նոր երթուղիների զարգացումը կնպաստի պահեստային ենթակառուցվածքների զարգացմանը, բեռների վերամշակմանը և մատակարարման շղթայի դիմացկունության բարձրացմանը։

Իրանի ճգնաժամն ու ՀՀ հնարավորությունը․ ինչպես են վերափոխվում մատակարարման գլոբալ շղթաները

«Միրատրանս» լոգիստիկ ընկերության տնօրեն Աշոտ Միրաքյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ միջազգային ճգնաժամերն ու ռազմական հակամարտություններն առաջին հերթին ազդում են լոգիստիկ ընկերությունների աշխատանքի վրա, որոնք ստիպված են կարճ ժամանակում փոխել առաքման երթուղիները և հաճախորդների համար այլընտրանքային լուծումներ փնտրել: Ու թեև ոլորտն արդեն որոշակի դիմացկունություն է զարգացրել նման իրավիճակների նկատմամբ, հենց փոխադրողներն են առաջինը իրենց վրա զգում ցանկացած աշխարհաքաղաքական ցնցման հետևանքները։

«Իրականում արդեն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել նման ճգնաժամերի նկատմամբ։ Հենց մենք ենք առաջինը զգում հետևանքները. փոխդարումները լրջորեն դժվարանում են, քանի որ փակվում են երթուղիները, և մենք ստիպված ենք այլընտրանքային ուղիներ գտնել»,– նշեց Միրաքյանը։

Նա ընդգծեց, որ ֆորս–մաժորային իրավիճակներում փոխադրողները կրկնակի պատասխանատվություն են կրում. անհրաժեշտ է ոչ միայն արագ փոխել լոգիստիկ շղթաները, այլև բացատրել հաճախորդներին ուշացումների և փոխադրումների գնի բարձրացման պատճառները։

Միրաքյանը բացատրեց, որ ռազմական ռիսկերի պատճառով Չինաստանից Իրանով Հայաստան ուղևորվող մեծ թվով կոնտեյներներ բեռնաթափվել են այլ նավահանգիստներում։ Բեռների մի մասը մինչ օրս մնում է Պակիստանում, Հնդկաստանում և Դուբայում։

Նրա խոսքով՝ փոխադրումների ծախսերի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ որոշ դեպքերում առաքումն ավելի թանկ է ստացվում, քան բեռը։ Հետևաբար, որոշ բեռներ դեռ սպասման մեջ են, սակայն չնայած առկա դժվարություններին, իրավիճակն աստիճանաբար կայունանում է, փոխադրողներն էլ լոգիստիկ նոր լուծումներ են գտնում։

Նա նաև ընդգծեց, որ որպես Իրանի երթուղուն հիմնական այլընտրանք այսօր օգտագործվում է Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ցամաքային տրանսպորտային միջանցքը։ Բացի այդ, փոխադրողները դիտարկում են Թուրքմենստանով և Ուզբեկստանով անցնող երթուղիները՝ Իրանի հյուսիսային հատված ելքով։Նա ընդգծեց, որ ֆորս–մաժորային իրավիճակներում փոխադրողները կրկնակի պատասխանատվություն են կրում. անհրաժեշտ է ոչ միայն արագ փոխել լոգիստիկ շղթաները, այլև բացատրել հաճախորդներին ուշացումների և փոխադրումների գնի բարձրացման պատճառները։

Միրաքյանը բացատրեց, որ ռազմական ռիսկերի պատճառով Չինաստանից Իրանով Հայաստան ուղևորվող մեծ թվով կոնտեյներներ բեռնաթափվել են այլ նավահանգիստներում։ Բեռների մի մասը մինչ օրս մնում է Պակիստանում, Հնդկաստանում և Դուբայում։

Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ

Նրա խոսքով՝ փոխադրումների ծախսերի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ որոշ դեպքերում առաքումն ավելի թանկ է ստացվում, քան բեռը։ Հետևաբար, որոշ բեռներ դեռ սպասման մեջ են, սակայն չնայած առկա դժվարություններին, իրավիճակն աստիճանաբար կայունանում է, փոխադրողներն էլ լոգիստիկ նոր լուծումներ են գտնում։

Նա նաև ընդգծեց, որ որպես Իրանի երթուղուն հիմնական այլընտրանք այսօր օգտագործվում է Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ցամաքային տրանսպորտային միջանցքը։ Բացի այդ, փոխադրողները դիտարկում են Թուրքմենստանով և Ուզբեկստանով անցնող երթուղիները՝ Իրանի հյուսիսային հատված ելքով։

Միևնույն ժամանակ, ոչ բոլոր փոխադրողներն են հրաժարվել Իրանով ավանդական երթուղուց։

«UBS Transit» ՓԲԸ միջազգային փոխադրումների դիսպետչեր Կիդիկբեկ Մամբետովը eLogiFest 2026-ի շրջանակներում Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց ընկերությունը շարունակում է բեռնափոխադրումներ իրականացնել հենց այդ երթուղով։

Նրա խոսքով՝ Չինաստանից բեռները հասնում են Ղրղզստան, այնուհետև Ուզբեկստանով և Թուրքմենստանով գնում են Իրան, իսկ արդեն այնտեղից՝ Հայաստան։

«Երթուղին շարունակում է գործել։ Առավել ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ կապի և ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել՝ մեկ կամ երկու օր կանգնած վիճակ է եղել, սակայն փոխադրումների երկարատև ընդհատումներ չեն եղել։ Մենք շարունակում ենք կանոնավոր կերպով մատակարարումներ իրականացնել այդ երթուղով», – ընդգծեց նա։

Մամբետովի խոսքով՝ չնայած առկա ռիսկերին, տրանսպորտային ընկերությունները շարունակում են հարմարվել փոփոխվող իրավիճակին և ապահովել միջազգային բեռնափոխադրումների կայունությունը։

Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային. Պուտին

Leave a comment