Ջեյքոբ Հելբերգի հետ խոսել ենք ՀՀ-ԱՄՆ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից. Մխիթար Հայրապետյան

Փետրվար 10,2026 15:26

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։

Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment