Վենսի գրառումը, որում 2 անգամ հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը, ջնջվել է

Փետրվար 10,2026 16:13

«Ազգային ճակատ». ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի՝ X-ի  միկրոբլոգում հրապարակված գրառումները՝ նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել են:

🔷Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։

🔷ԱՄՆ-ի փոխնախագահը և նրա կինը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։

🔷Լուսանկարներից դատելով՝ այցի ընթացքում նրանց չեն ուղեկցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment