«ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանը ենթարկվել է 1 421 490 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 13/1)։ Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 421 490 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության … Read more

Ֆրանսիան Եվրահանձնաժողովին տեղեկացրել է իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիան տեղեկացրել է Եվրահանձնաժողովին իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին, սակայն այդ հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Փարիզ կատարած այցի ժամանակ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։ «Ոչ, Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի Մոսկվա այցի հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն … Read more

Մոսկվայում մահափորձ է կատարվել ԳՀՎ պետի տեղակալի դեմ․ նրա վիճակը ծանր է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 6-ին Մոսկվայում՝ բնակելի շենքում, մահափորձ է կատարվել Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։ Գեներալը հոսպիտալացվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ անհայտ անձը Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքում մի քանի կրակոց է արձակել Ալեքսեևի վրա և փախել։ Վլադիմիր Ալեքսեևին կրակել են երեք անգամ՝ … Read more

Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և գիտության ոլորտներում հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Բացի այդ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ … Read more

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօր Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ Հաղորդվել է, որ Էրզինջանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները գրանցվել են 4.52 կմ խորության վրա։

Միքայել Աջապահյանի նկատմամբ նոր խափանման միջոց սահմանվեց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել փաստաբանների միջնորդությունը և խափանման միջոց սահմանեց տնային կալանքը և բացակայելու արգելք: Հիշեցնենք՝ Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նշենք, որ նախորդ փուլում Օմանի արտաքին գործերի նախարարը միջնորդի դեր է խաղացել կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակման գործում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ծանոթացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը: Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել նախարարություն իր այցից:

Պակիստանի մայրաքաղաքում շիա մզկիթում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, շուրջ 80-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն։  Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել աղոթքից հետո՝ շիա մզկիթում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները դեռևս չեն որոշել պայթյունի բնույթը: Քաղաքի մի … Read more

Օմանի արտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին առանձին խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Այս մասին ասվում է Սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ուշադրության կենտրոնում էր «բանակցությունների վերսկսման համար համապատասխան դիվանագիտական ​​և տեխնիկական պայմանների ստեղծումը»՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունը։