Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, շուրջ 80-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել աղոթքից հետո՝ շիա մզկիթում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները դեռևս չեն որոշել պայթյունի բնույթը: Քաղաքի մի քանի բժշկական հաստատություններում հայտարարվել է արտակարգ դրություն: