Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 6-ին Մոսկվայում՝ բնակելի շենքում, մահափորձ է կատարվել Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։
Գեներալը հոսպիտալացվել է։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ անհայտ անձը Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքում մի քանի կրակոց է արձակել Ալեքսեևի վրա և փախել։
Վլադիմիր Ալեքսեևին կրակել են երեք անգամ՝ ձեռքին, ոտքին և կրծքավանդակին: Նկատելով ատրճանակը մարդասպանի ձեռքում՝ գեներալ-լեյտենանտը փորձել է խլել այն: Նա զգալի չափով արյուն է կորցրել, իսկ Գլխավոր հետախուզական վարչություննրա վիճակը գնահատվում է ծանր։