Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից. հայցը մասնակի բավարարվել է

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17–ին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Քրիստոնեա–ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այսօր մասնակի բավարարել է Կարապետյանի հայցն ընդդեմ Շիրինյանի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայցով պահանջում է Շիրինյանից հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցել 9 մլն դրամի չափով։

Դատարանը, սակայն, զրպարտության համար հերքման և փոխհատուցման մասով պահանջը մերժել է։

Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17-ին, հայցի համար առիթ էին հանդիսացել Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումները և հատկապես իշխանական ԶԼՄ–ներով հրապարակային հայտարարությունները, որոնցում նա Կարապետյանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։

Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց

Leave a comment