Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։
Նշենք, որ նախորդ փուլում Օմանի արտաքին գործերի նախարարը միջնորդի դեր է խաղացել կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակման գործում։