Ֆրանսիան Եվրահանձնաժողովին տեղեկացրել է իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիան տեղեկացրել է Եվրահանձնաժողովին իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին, սակայն այդ հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Փարիզ կատարած այցի ժամանակ։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։

«Ոչ, Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի Մոսկվա այցի հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ, բայց մենք շփումներ ենք ունեցել այս այցի վերաբերյալ», – ասաց նա։

Leave a comment