Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և գիտության ոլորտներում հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։
Բացի այդ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: