Սկանդալ․ վարչապետը խմած է եղել և չի միացել G7-ի տեսակոնֆերանսին

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին սկանդալի մեջ է հայտնվել G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսին չմասնակցելուց հետո։

Այս մասին հայտնի է դարձել Shukan Gendai հրատարակությունը։

«Սկզբում նա բացահայտ ստել է՝ պնդելով, որ առցանց հանդիպման համար անհրաժեշտ սարքավորումները ժամանակին պատրաստ չեն եղել։ Իրականում, դրանից առաջ նա խմել էր Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդների հետ։

Վարչապետի պաշտոնում նման անձ ունենալը, որը կարող է հեշտորեն ստել, խնդիրներ է ստեղծում նույնիսկ դիվանագիտության մեջ», — հրատարակությանը հայտնել է աղբյուրը՝ խնդրելով անանուն մնալ։

Ըստ ամսագրի՝ Տակաիտիի կողմից վերջին րոպեին հանդիպմանը միանալու չեղարկումը կասկածներ է առաջացրել, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Տեսակոնֆերանսը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։

 

Leave a comment