ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկել է ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը․ Դմիտրիև

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-ն ներկայումս այն դիրքորոշմանն է, որ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը բարդ խնդիր է, թեև այս հարցի շուրջ փոխադարձ երկխոսությունը շարունակվում է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը «Երբ մենք այցելեցինք Վաշինգտոն, օրակարգում էր պատժամիջոցների վերացման հարցը՝ մասնավորապես ընկերությունների մասով։ … Read more

Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպմամբ պայմանավորված՝ Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործի։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մասնավորապես, պատվաստումային կետերը չեն գործի՝ հոկտեմբերի 15–16-ը հոկտեմբերի 19-ին հոկտեմբերի 27–28-ը հոկտեմբերի … Read more

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։ Հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։ Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 … Read more

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ Մ23 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանն արծաթե մեդալներ են նվաճել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի … Read more

Փարիզում՝ Աուստերլից կայարանի մոտ, հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան Փարիզի «Գար դ’Աստերլից» (Gare d’Austerlitz) երկաթուղային կայարանի մոտ հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV լրատվական ալիքը։ Ըստ հաղորդման՝ հրդեհը սկսվել է կայարանին կից վեցհարկանի շենքում, և նկատվել է ուժեղ ծուխ։ Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ հրշեջները աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։

Պուտինի և Թրամփի միջև հանդիպում դեռևս համաձայնեցված չէ. Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում դեռևս համաձայնեցված չէ, սակայն այդ հնարավորությունը կքննարկվի, եթե նրանք երկուսն էլ ներկա լինեն այնտեղ. այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռ ոչ։ Եթե նրանք միաժամանակ Չինաստանում լինեն, ապա, իհարկե, կարելի … Read more

Թրամփը ջանքեր է գործադրում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար. Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր է գործադրում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու ուղղությամբ. հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միացյալ Նահանգները՝ մասնավորապես ամերիկացի բանակցողներն ու նախագահ Թրամփը, ջանքեր են գործադրում՝ օգնելու ուկրաինական ճգնաժամի կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու հարցում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Բանգկոկում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում, քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել են տարածաշրջանի տնտեսությունների վրա արտաքին զարգացումների ազդեցությանը։ Moody’s-ի հետ … Read more

Հաքան Ֆիդանը կժամանի Բաքու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) գագաթնաժողովում կներկայացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ արտգործնախարարը նախատեսում է ելույթ ունենալ գագաթնաժողովում և երկկողմ հանդիպումներ անցկացնել։ CICA-ի 7-րդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի … Read more