Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) գագաթնաժողովում կներկայացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ արտգործնախարարը նախատեսում է ելույթ ունենալ գագաթնաժողովում և երկկողմ հանդիպումներ անցկացնել։
CICA-ի 7-րդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 15-ին Բաքվում՝ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։