Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպմամբ պայմանավորված՝ Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործի։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մասնավորապես, պատվաստումային կետերը չեն գործի՝
հոկտեմբերի 15–16-ը
հոկտեմբերի 19-ին
հոկտեմբերի 27–28-ը
հոկտեմբերի 30-ին:
«Խնդրում ենք քաղաքացիներին պատվաստումները պլանավորելիս հաշվի առնել նշված ժամանակավոր փոփոխությունները»,- ասվում է հաղորդագրությունում։