Պուտինի և Թրամփի միջև հանդիպում դեռևս համաձայնեցված չէ. Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում դեռևս համաձայնեցված չէ, սակայն այդ հնարավորությունը կքննարկվի, եթե նրանք երկուսն էլ ներկա լինեն այնտեղ. այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ ոչ։ Եթե նրանք միաժամանակ Չինաստանում լինեն, ապա, իհարկե, կարելի է ենթադրել, որ նման հանդիպման հարցը կքննարկվի»,- նշել է նա։

Անդրադառնալով Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Պեսկովը նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որքանով կհամընկնեն նրանց աշխատանքային գրաֆիկները կամ ինչ թեմաներ կարող են քննարկվել, թեև նման բանակցությունները օգտակար կլինեին։

«Ընդհանուր համաձայնություն կա, որ նման հանդիպում անցկացնելը լավ գաղափար կլիներ, սակայն մենք դեռ չգիտենք, թե ինչպես կհամընկնեն առաջնորդների գրաֆիկները, ինչպես նաև չգիտենք, թե ինչպիսին կարող է լինել նման հանդիպման օրակարգը. այնուամենայնիվ, կա ընդհանուր ըմբռնում, որ դա չափազանց օգտակար կլիներ», – ասել է նա լրագրողներին։

Leave a comment