Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։
Հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։