ԱՄՆ-ում առաջարկվում է արհեստական բանականության համար «անջատման կոճակ» ստեղծել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական մի խումբ անդամներ օրինագիծ են ներկայացրել, որը Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին լիազորություն կտա հարկադրաբար անջատել արհեստական բանականության այն մոդելները, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի կամ տնտեսության համար։ Օրինագիծը ստացել է «AI Kill Switch Act» անվանումը և ներկայացվել է դեմոկրատ Թեդ Լյուի և հանրապետական Նաթանիել Մորանի կողմից։ Փաստաթուղթը ԱՄՆ Ներքին անվտանգության … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 29/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.73%-ով և կազմել 23,474,046.32 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.78%-ով և կազմել 64,042.25 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.36%-ով և կազմել 1,909.35 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029813928 (+0.57%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Google-ը արհեստական բանականության ծախսերի աճի պատճառով «այրել է» 6 մլրդ դոլար կանխիկ միջոց

Google-ը՝ տասնամյակներ առաջ ֆոնդային բորսայում ցուցակվելուց ի վեր, առաջին անգամ եռամսյակն ավարտել է բացասական ազատ դրամական հոսքով՝ արհեստական բանականության ենթակառուցվածքի ոլորտում ներդրումների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Հոդվածի համաձայն՝ հունիսի վերջին ավարտված երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի ազատ դրամական հոսքը կազմել է -5.9 մլրդ դոլար, ինչը զգալիորեն վատ է եղել վերլուծաբանների սպասումներից։ … Read more

2026թ. հունվար-հունիսին ՀՀ առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 7.79%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2026թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված … Read more

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։ Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա … Read more

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների աճ է սպասվում նոր շոգի ալիքի պատճառով

Եվրոպայում այս շաբաթ էլեկտրաէներգիայի գների աճ է սպասվում, քանի որ նոր շոգի ալիքը մեծացնում է պահանջարկը և սպառնում նվազեցնել Ֆրանսիայի ատոմային էլեկտրակայանների արտադրությունը։ Electricite de France-ը նախազգուշացրել է, որ կարող է կրճատել Tricastin ատոմակայանի հզորությունը, քանի որ Ռոն գետի ջրի բարձր ջերմաստիճանը սահմանափակում է ռեակտորների հովացումը։ Ըստ ICIS-ի՝ հունիս-հուլիս ամիսների շոգը վերջին տասնամյակում հանգեցրել է … Read more

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-հունիսին կազմել է 7.9%

2026թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Հունիսին, մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով։ Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունիսի նկատմամբ կազմել է 107.7%։ Արդյունաբերություն Հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է … Read more

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական ավտոմեքենաները վտանգում են Եվրոպայի ավտոարդյունաբերությունը

Եվրոպական ավտոարդյունաբերությունը հայտնվել է աճող ճնշման տակ՝ Չինաստանից ավտոմեքենաների մատակարարումների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգան նահանգում գտնվող General Motors-ի գործարանում ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփի խոսքով՝ եվրոպական շուկան արագորեն լցվում է չինական ավտոմեքենաներով, ինչի հետևանքով Եվրոպայի խոշոր ավտոարտադրողները, այդ թվում՝ Mercedes-Benz, BMW և Volkswagen, բախվում են լուրջ մրցակցային ճնշման։ … Read more

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։ Այս համագործակցությամբ IDBank-ը մեկնարկեց իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։ «35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի … Read more

Քաթարը կգործարկի սեփական ալմաստի բորսան

Քաթարի Ազատ տնտեսական գոտիների վարչությունը հայտարարել է Qatar Diamond Exchange ալմաստի բորսայի գործարկման մասին։ Այն կդառնա չմշակված և մշակված ալմաստների, ինչպես նաև այլ թանկարժեք քարերի առևտրի միասնական հարթակ և կգործի Դոհայի Ras Bufontas ազատ տնտեսական գոտում։ Բորսան կմիավորի ոլորտի բոլոր հիմնական ծառայությունները մեկ վայրում՝ առևտրային գործարքներ, քարերի սերտիֆիկացում, մաքսային ձևակերպում, անկախ գնահատում, ապահովագրություն և անվտանգ … Read more