ԵՀ նախագահը վաղաժամ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը

ԵՀ նախագահը սոցիալական ցանցում գրել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թուլացնելու ժամանակը դեռ չի եկել։ «Նավթի գնի «վերին շեմի» պահպանումը կօգնի կայունացնել շուկաները և սահմանափակել Ռուսաստանի եկամուտները։ Այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու ժամանակը չէ», – նշել է նա։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Միջազգային էնէերգետիկ գործակալությունը որոշել է արտակարգ պահուստներից տրամադրել 400 միլիոն … Read more

Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ հանդես գալով առաջին հրապարակային հայտարարությամբ իշխանության գալուց հետո, երբ սպանվել էր նրա հայրը։ Հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ և ցույց է տալիս, որ նոր առաջնորդը մտադիր է պահպանել այս կենսական նշանակության ջրային ուղու շրջափակումը։ Խամենեին շնորհակալություն է հայտնել զինվորականներին և … Read more

Մաքսատուրքերն արդեն կրճատել են Մեծ Բրիտանիայի արտահանումը ԱՄՆ

ԱՄՆ արտահանվող բրիտանական ապրանքների ընդհանուր արժեքն անցած տարի նվազել է 10.3%-ով՝ հասնելով 59.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի, այն բանից հետո, երբ ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտան։ Այս մասին նշվում է բիզնես խորհրդատուների և վավերացված հաշվապահների Lubbock Fine-ի կողմից իրականացված առևտրային ցուցանիշների վերլուծությունում։ Բրիտանական ապրանքների արտահանումն ԱՄՆ անցած տարի նվազել է առաջին անգամ՝ համավարակից ի վեր։ ԱՄՆ-ն … Read more

Mastercard-ը միավորում է 85 խոշոր ընկերություններ գլոբալ գործընկերային ծրագրի շրջանակներում

Mastercard-ը հայտարարեց նոր կրիպտոարժույթային գործընկերային ծրագրի մեկնարկի մասին: Այս գլոբալ նախաձեռնությունը միավորում է ավելի քան 85 կրիպտոարժույթային ընկերություններ, վճարային ծառայություններ մատուցողներ և ֆինանսական հաստատություններ՝ բլոկչեյն վճարումներ մշակելու համար։ Mastercard-ը նշել է, որ նոր գործընկերային ծրագրի նպատակն է «ստեղծել հարթակ իմաստալից երկխոսության և համագործակցության համար, քանի որ այս տարածքը շարունակում է զարգանալ»։ Mastercard-ի տեսանյութի համաձայն, մասնակիցների … Read more

Եվրահանձնաժողովը աշխատում է ԵՄ էներգացանցը վերականգնվող էներգիայի աղբյուրներին հարմարեցնելու ուղղությամբ

ԵՄ էներգետիկ ցանցը լիովին հարմարեցված չէ վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան ընդունելուն և կարիք ունի արդիականացման: Այս մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը: «Եվրահանձնաժողովը ինտենսիվ աշխատում է Եվրոպայի էներգետիկ ցանցի վրա։ Սա աշխարհում ամենաշատ փոխկապակցված ցանցն է, սակայն, ցավոք, այն ստեղծվել է տարիներ առաջ և ամբողջությամբ չի կարող ընդունել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան։ Ապագայում այն պետք … Read more

Իդրամ և IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women’s Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP’s-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։ Տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մարդկային կապիտալը ամենաթանկ ռեսուրսն է, ֆիզիկական և … Read more

LEASING EXPO-ն այս տարի ավելի մասշտաբային կլինի. Ինչպես ճիշտ պատրաստվել ցուցահանդեսին

LEASING EXPO-ին ընդառաջ`  ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects-ը գործընկերներին մեկտեղել է ցուցահանդեսին առավել արդյունավետ պատրաստվելու և ցանկալի արդյունքը էքսպոյից քաղելու հնարավորություններն ու փորձը ներկայացնելու։ «Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուր ընկերության և պրոդուկտը, և ներկայանալու ձևը, և թիմի անդամները հավուր պատշաճի ներկայանան, և, որ այցելուն, գալով LEASING EXPO, կարճ ժամանակում կարողանա կողմնորոշվել», – Big Projects ընկերության համահիմնադիր, … Read more

Դոլարն աճել է, եվրոն ու ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 12/03/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 12-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 377.44 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0197 դրամով և կազմել 4.7633 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.65 դրամով և կազմել 436.25 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.27 դրամով և կազմել 483.4 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.8 դրամով և … Read more

Renault-ը 2026-2030 թվականներին նախատեսում է շուկա հանել 36 մոդել

Ֆրանսիական Renault ընկերությունը մինչև տասնամյակի ավարտը նախատեսում է շուկա հանել 36 մոդել, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, ընկերությունը եվրոպացի գնորդներին կառաջարկի 22 նոր մոդել (որոնցից 12-ը՝ Renault բրենդի), իսկ 14 մոդել (բոլորը Renault բրենդի) կհանի միջազգային շուկա։ Եվրոպական նոր մոդելներից 16-ը կլինեն էլեկտրամոբիլներ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Renault-ը ցանկանում է առկա լինել համաշխարհային … Read more

ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի համաշխարհային պահանջարկի աճի գնահատականը 2026 և 2027 թվականների համար

Համաշխարհային նավթի պահանջարկը 2026 թվականին կաճի օրական 1.38 միլիոն բարելով և կհասնի օրական 106.53 միլիոն բարելի: Այս մասին նշվում է ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում։ Ալյանսի վերլուծաբանները կրկին հաստատել են իրենց գնահատականը, որը առաջին անգամ ներկայացվել էր դեռևս 2025 թվականի օգոստոսին։ Վերջին զեկույցում ՕՊԵԿ-ը փոքր փոփոխություններ է կատարել նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսման մեջ․ 2025 թվականի համար այն … Read more