Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն հանդիպել են վերջին 10 տարում առաջին անգամ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ է վարել Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ։

«Սա առաջին հանդիպումն է, սակայն տարբեր մակարդակներով հանդիպումներ են անցկացնում նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Մենք շուտով Մինսկում կբացենք դեսպանատան նոր շենքը։ Երբ հարևանը ցանկանում է ջերմացնել ու բարելավել հարաբերությունները, Լեհաստանը միշտ պատրաստ է աջակցել դրան»,- հայտարարել է Սիկորսկին։

Իր հերթին, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել բելառուս-լեհական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման ուղիները՝ ի շահ երկու երկրների ժողովրդների։

Leave a comment