https://arm.sputniknews.ru/20260923/tim-teknatsunerin-tshnshum-en-vorpeszi-hrazharven-arajadrveluc-qristine-vardanjan-107192135.html
ՏԻՄ թեկնածուներին ճնշում են, որպեսզի հրաժարվեն առաջադրվելուց. ընդդիմադիր պատգամավոր
ՏԻՄ թեկնածուներին ճնշում են, որպեսզի հրաժարվեն առաջադրվելուց. ընդդիմադիր պատգամավոր
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ դրանք դիտարկելով որպես քաղաքական պայքարը շարունակելու և ունեցած դիրքերը պահպանելու գործիք։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T12:40+0400
2026-09-23T12:40+0400
2026-09-23T12:42+0400
տիմ ընտրություններ
թեկնածու
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
քրիստինե վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186920_0:83:1600:983_1920x0_80_0_0_1f9bbe20c20a5f88333fd1cb82f8ec53.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվող անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց առաջադրումից հետ պահելու նպատակով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրությունները դիտարկում է որպես քաղաքական պայքարը շարունակելու և ունեցած դիրքերը պահպանելու գործիք։«Մենք «ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանության մեջ չենք և հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, մեկ քայլանի լուծումներ չկան, ու այդ ճանապարհին պետք է դիրքերը հնարավորինս պահել ու ամրապնդել, և հնարավորության դեպքում առաջ տանել դիրքերը»,– նշեց նա։Վարդանյանը նաև պնդեց, որ 2026 թվականի ՏԻՄ ընտրություններում խախտվում է քաղաքացիների՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Որպես հիմնավորում նա մատնանշեց ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ քրեական հետապնդումների դեպքերը։«ՀՅԴ-ն ռոմանտիզմով չի տառապում, մենք գիտենք, որ այս պայմաններում հաղթանակների մասին խոսել չենք կարող, բայց մենք մեր քաղաքացիներին խոսք ենք տվել, որ մեր ունեցած գործիքներով ամեն միավոր ժամանակում պայքարելու ենք։ Քաղաքական պայքարի դաշտ են նաև ՏԻՄ ընտրությունները»,– եզրափակեց Քրիստիե Վարդանյանը։Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186920_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3d9e829ad844846510881cffe8f31061.jpg.webp
տիմ ընտրություններ, թեկնածու, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քրիստինե վարդանյան
տիմ ընտրություններ, թեկնածու, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քրիստինե վարդանյան
Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ դրանք դիտարկելով որպես քաղաքական պայքարը շարունակելու և ունեցած դիրքերը պահպանելու գործիք։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվող անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց առաջադրումից հետ պահելու նպատակով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Չնայած ճնշումներին, չնայած աննախադեպ տեռորին, որ մոտենում են ՏԻՄ ցուցակներում ներգրավված մարդկանց՝ անձնական տվյալներ հրապարակելուց սկսած մինչև ընտանիքի անդամներին սպառնալը, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ չառաջադրվեն, հատկապես կանանց, քանի որ մտածում են, թե թույլ օղակ են հատկապես մարզերում, մենք ունենք կամք այդ ճնշումներին չենթարկվելու։ Հիմա ո՞րն է լավ՝ ենթարկվե՞լ այդ ճնշումներին»,– ասաց Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՅԴ–ն մասնակցում ՏԻՄ ընտրություններին։
Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրությունները դիտարկում է որպես քաղաքական պայքարը շարունակելու և ունեցած դիրքերը պահպանելու գործիք։
«Մենք «ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանության մեջ չենք և հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, մեկ քայլանի լուծումներ չկան, ու այդ ճանապարհին պետք է դիրքերը հնարավորինս պահել ու ամրապնդել, և հնարավորության դեպքում առաջ տանել դիրքերը»,– նշեց նա։
Վարդանյանը նաև պնդեց, որ 2026 թվականի ՏԻՄ ընտրություններում խախտվում է քաղաքացիների՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Որպես հիմնավորում նա մատնանշեց ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ քրեական հետապնդումների դեպքերը։
«ՀՅԴ-ն ռոմանտիզմով չի տառապում, մենք գիտենք, որ այս պայմաններում հաղթանակների մասին խոսել չենք կարող, բայց մենք մեր քաղաքացիներին խոսք ենք տվել, որ մեր ունեցած գործիքներով ամեն միավոր ժամանակում պայքարելու ենք։ Քաղաքական պայքարի դաշտ են նաև ՏԻՄ ընտրությունները»,– եզրափակեց Քրիստիե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։