Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։
Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է:
Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:
30.06.2026թ. դրությամբ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով և 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը:
2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։
Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:
Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ Բանկի Premium և Partner կարգավիճակ ունեցող հաճախորդների համար:
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: