«Հավերժ ինտրիգների, սթրեսների ու քաղաքական շոուների միակ նպատակն այն է, որ բթացնեն մեր զգացողությունը ու մոռացության տան այն պարզ փաստը, որ մենք այնքան երկար ենք ապրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, գրեթե որքան ապրել ենք Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության օրոք». Միքայել Նահապետյան

Հանրային գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.

«Զուտ որպես փաստ ասեմ, որ 2018-ի ապրիլի 23-ին ծնված այն երեխան, ում անունը ծնողները էյֆորիայի տակ Նիկոլ էին դրել, այս սեպտեմբերի մեկին գնաց 4-րդ դասարան, իսկ 12-րդ դասարանի դասերից փողոց փակելու համար փախչող երեխաներից ոմանք այս սեպտեմբերին մտել են դպրոց, որպես հանրահաշվի կամ լեզվի ու գրականության ուսուցիչներ։

Հավերժ ինտրիգների, սթրեսների ու քաղաքական շոուների միակ նպատակն այն է, որ բթացնեն մեր զգացողությունը ու մոռացության տան այն պարզ փաստը, որ մենք այնքան երկար ենք ապրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, գրեթե որքան ապրել ենք Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության օրոք։

Հարյուրավոր օտարերկրացի հարսներ ու փեսաներ այս ընթացքում դարձել են մայրենիի պես հայերեն տիրապետող, բայց վիձիծե լի էրեխեքի էլեմենտար գրագիտության բացակայության պատճառը նախկիններն են։ Մենք խոտ չենք ուտում. կարող եք չորացնել, տուկ կապել ու պրեմիայի տեղ բաժանել ձեր պրոպագանդիստներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment