Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններ տեղափոխված բնակիչների հետ հանդիպմանը Ալիևը պնդել է, թե հայերը 30 տարի շարունակ ավերել են այդ տարածքները։
«Հայերը 30 տարի ավերել են այս հողերը, քարը քարի վրա չեն թողել։ Իսկ մենք ընդամենը վեց տարում Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր ենք վերադարձրել շուրջ 100 հազար մարդու՝ նրանց համար ստեղծելով հնարավոր լավագույն պայմանները», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմին՝ պնդելով, թե Ադրբեջանը «վերականգնել է արդարությունն ու իր իրավունքները»։
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: