Քաղաքականություն
23.09.2026 | 15:51
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Քննարկվել են ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման հնարավորությունները։
ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև դրա հետագա ընդլայնման հնարավորություններին։