ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260923/amn-nakhagahy-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-varchapet-pashinjanin-107206072.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_470a687394b9a300b9b1c6c523b54960.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, անկախության օր

դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, անկախության օր

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։

Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։

Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment