Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի  24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment