Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հայտնում է.
«Քիչ առաջ ցավալի լուր ստացա։
Մահացել է Վահագն Գրիգորյանը։
Ընտիր արձակագիրը, հիրավի վարպետը։
«Պողոս-Պետրոս», «Ժամանակի գետը» շշմելու վեպերի ու էլի մի շարք ընտիր գործերի ստեղծողը։
Ասում էր՝ ամեն տարի Երևան եմ գալիս, որ կարողանամ ապրել։ Այս տարի չեկավ, չստացվեց․ ծանրացող առողջական վիճակը չթողեց։
Ու չապրեց անԵրևան։ Ամեն զրույցում դա էր ասում՝ մի բան անեմ, գամ, գամ, գամ․․․
Մի տեսակ մխիթարություն է, որ իր լավագույն գործերի վերահրատարակումը տեսավ վերջին տարիներին, իր վեպերի ու մյուս գործերի սիրվելը, արժևորվելը տեսավ։ Շատ էր ուրախանում։
Մեր վերջին զրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր իր «5-րդ փողոցը» ժողովածուն էլ հրատարակված տեսնել։
Դա էլ կանենք, Վահագն Գրիգորյան, մեծ ջան, մեզ մեծ գրականություն նվիրած ջան․․․
Հանգստություն հոգուդ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: