Եվրոպայում այս շաբաթ էլեկտրաէներգիայի գների աճ է սպասվում, քանի որ նոր շոգի ալիքը մեծացնում է պահանջարկը և սպառնում նվազեցնել Ֆրանսիայի ատոմային էլեկտրակայանների արտադրությունը։
Electricite de France-ը նախազգուշացրել է, որ կարող է կրճատել Tricastin ատոմակայանի հզորությունը, քանի որ Ռոն գետի ջրի բարձր ջերմաստիճանը սահմանափակում է ռեակտորների հովացումը։ Ըստ ICIS-ի՝ հունիս-հուլիս ամիսների շոգը վերջին տասնամյակում հանգեցրել է ֆրանսիական ԱԷԿ-երի արտադրության ամենամեծ կորուստներին։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ երեկոյան ժամերին էլեկտրաէներգիայի գները կշարունակեն աճել, թեև ոչ այնքան կտրուկ, որքան նախորդ շոգի ալիքի ընթացքում։ Kpler-ի գնահատմամբ՝ Գերմանիայում չորեքշաբթի երեկոյան գինը կհասնի 265.34 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի դիմաց՝ օրերս գրանցված 216.76 եվրոյի դիմաց, իսկ Ֆրանսիայում երեկոյան գները կպահպանվեն 200 եվրոյից բարձր։