ԱՄԷ-ում նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո աճել է 80%-ով

ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ին հայտնել է, որ երկրում նավթի արդյունահանումը հունիսին աճել է 80%-ով՝ կազմակերպությունից դուրս գալուց հետո։ Այս մասին նշվում է ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում, որին ծանոթացել է Bloomberg-ը։ ԱՄԷ-ն հայտնել է, որ հունիսին օրական արդյունահանել է 3.8 միլիոն բարել հում նավթ, ինչը 1.71 միլիոն բարելով գերազանցում է մայիսի ցուցանիշը։ Հունիսյան արդյունահանման տվյալները հավաքագրվել են մինչև ԱՄՆ-ի … Read more

Նավահանգիստների շրջափակման ընդմիջման ընթացքում Իրանն արտահանել է շուրջ 57 մլն բարել նավթ

Նավահանգիստների շրջափակման ժամանակաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում Իրանին հաջողվել է արտահանել առնվազն 57 մլն բարել նավթ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկին կսկսի արգելափակել իրանական նավահանգիստներ նավերի մուտքն ու ելքը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է ստանձնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորի դերակատարումը և նավերից գանձել փոխադրվող բեռների … Read more

Թվային ռուբլու ներդրումը կարող է Ռուսաստանի տնտեսությանը տարեկան ապահովել 423 մլրդ ռուբլու տնտեսական օգուտ

Ռուսաստանում թվային ռուբլու լայնածավալ կիրառման դեպքում տնտեսության համար հնարավոր տարեկան տնտեսական օգուտը կարող է հասնել 423 մլրդ ռուբլու։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կենտրոնական համալսարանի հետազոտությանը։ Նշված գնահատականը ներկայացնում է նոր ֆինանսական գործիքի համատարած ներդրման դեպքում ակնկալվող առավելագույն տնտեսական ազդեցությունը։ Տնտեսական օգուտի հիմնական մասը կստանա իրական հատվածը, որի տարեկան շահույթը գնահատվում է 348 … Read more

Porsche Macan քրոսովերի արտադրությունը կդադարեցվի մինչև հուլիսի վերջ

Porsche-ն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել բենզինային Macan քրոսովերից։ Մոդելի արտադրությունը Լայպցիգի գործարանում կդադարեցվի մինչև հուլիսի վերջ։ Սակայն Macan անվանումը կշարունակի պահպանվել ընկերության մոդելային շարքում՝ արդեն որպես ամբողջությամբ էլեկտրական քրոսովեր։ Միաժամանակ Ցուֆենհաուզենում արդեն ընթանում է նույն դասի նոր՝ ներքին այրման շարժիչով քրոսովերի մշակումը։ 2025 թվականին Macan Electric-ի վաճառքները գերազանցել էին բենզինային տարբերակի ցուցանիշները, սակայն 2026 թվականին … Read more

Անգլիայի բանկի ղեկավարը Մերձավոր Արևելքում էսկալացիան համարում է Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող վտանգ

Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների վերսկսումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ֆինանսական կայունության վրա, հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին։ Անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը պահպանել էր հիմնական տոկոսադրույքն անփոփոխ, և այդ ժամանակ Բեյլին նշել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետ կապված ռիսկերը … Read more

Ֆրանսիան շոգի պատճառով սկսել է օգտագործել ձմռան համար կուտակած գազի պաշարները

Ֆրանսիան հուլիսի սկզբին ստորգետնյա գազապահեստներից դուրս է բերել ավելի քան 200 մլն խորանարդ մետր գազ, որը նախատեսված էր ձմեռային ջեռուցման սեզոնի համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe (GIE)-ի տվյալները, դրա պատճառը անոմալ շոգն ու օդորակիչների զանգվածային օգտագործումն են։ Սովորաբար Եվրոպայում ստորգետնյա գազապահեստները լցվում են ամռանը՝ ձմռան համար վառելիքի պաշար ձևավորելու նպատակով։ … Read more

Shell-ը 1.8 մլրդ դոլարով վաճառել է Հնդկաստանում իր «կանաչ» էներգետիկայի բիզնեսը

Բրիտանական Shell էներգետիկ ընկերությունը 1.8 մլրդ դոլարով հնդկական Aditya Birla Renewables ընկերությանը վաճառել է Հնդկաստանում քամու և արևային էներգիայի արտադրության իր բիզնեսը։ Գործարքն իրականացվել է նավթագազային ոլորտի վրա կենտրոնանալու ռազմավարության շրջանակում: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ նավթագազային ընկերությունը շարունակում է կրճատել վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումները և կենտրոնանալ առավել շահութաբեր ուղղությունների վրա։ Shell-ի … Read more

Չինաստանը կվերացնի էլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների արտոնությունները. ինչ ազդեցություն դա կունենա գների վրա

Չինաստանում հաջորդ տարի ուժի մեջ կմտնի էլեկտրամոբիլների և արտաքինից լիցքավորվող հիբրիդների (PHEV) սեփականատերերի համար նախատեսված արտոնությունների աստիճանական կրճատման նոր փուլը։ 2027 թվականի հունվարի 1-ից պետությունը կդադարեցնի նման ավտոմեքենաների գնման հարկի փոխհատուցումը, իսկ լիցքավորվող հիբրիդների համար կչեղարկվի նաև տրանսպորտային հարկի փոխհատուցումը։ 2013 թվականից Չինաստանն ակտիվորեն աջակցում էր այս ոլորտին՝ տրամադրելով սուբսիդիաներ և հարկային արտոնություններ։ Իշխանությունները փոխհատուցում … Read more

ՕՊԵԿ-ը 2026-ի համար նվազեցրել է նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը

ՕՊԵԿ-ի վերլուծաբաններն արդեն երրորդ ամիսն անընդմեջ նվազեցնում են 2026 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը։ Այժմ կազմակերպությունն ակնկալում է, որ հաջորդ տարի պահանջարկը կավելանա օրական 0.78 մլն բարելով (բ/օ)՝ հասնելով 105.94 մլն բ/օ-ի, նշվում է կազմակերպության ամսական զեկույցում։ Նախորդ կանխատեսմամբ սպասվում էր, որ պահանջարկը կաճի օրական 0.97 մլն բարելով՝ մինչև 106.13 մլն բ/օ։ Այսպիսով, գնահատականը … Read more

2026թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+156․8 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,114,924.5 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 158.7 մլն դրամով կամ 3%-ով։ Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,111,861.1 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,447,530.5 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,632,302.5, իսկ ոչ ռեզիդենտների … Read more