Հնդկաստանն ընդլայնում է աշխատուժի արտահանումը՝ աշխատատեղերի համաշխարհային պակասի պայմաններում

Հնդկաստանն ակտիվորեն աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագրեր է կնքում իր առևտրային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ աճող աշխատունակ բնակչությանը զբաղվածությամբ ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Փորձագետների խոսքով՝ երկրի կառավարությունն ավելի ու ավելի մեծ հույս է դնում արտերկրում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների վրա։ Ներկայումս այդ մուտքերն աշխարհում ամենաբարձրն են և կազմում … Read more

Galt & Taggart-ը 2026-ին Վրաստանում կանխատեսում է ռեկորդային եկամուտ զբոսաշրջությունից

Galt & Taggart-ի թարմացված գնահատականի համաձայն՝ 2026 թվականին Վրաստանի զբոսաշրջային եկամուտները կհասնեն ռեկորդային՝ 4.9 մլրդ դոլարի, ինչը 210 մլն դոլարով կամ 4.5%-ով կգերազանցի 2025 թվականի ցուցանիշը։ «Մեր գնահատմամբ՝ 2026 թվականի հունիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.3%-ով և կազմել 485 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջությունից ստացված … Read more

Համաշխարհային նավթի գներն աճել են` Իրանի տարածքին ԱՄՆ-ի կողմից հասցվող նոր հարվածների ֆոնին

Համաշխարհային նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչպես նաև վերսկսվել է Հորմուզի նեղուցի շրջանում իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Ամերիկյան WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1.01%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 80.14 դոլարի։ Միաժամանակ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել … Read more

ԵՄ-ն կրկին չկարողացավ համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիության երկրներին կրկին չի հաջողվել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ոչ միայն ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրումների սահմանափակումներին, այլև ավստրիական Raiffeisen Bank International (RBI)-ի ճակատագրին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Ռայֆֆայզենբանկը հայտարարել է, որ Եվրամիությունում Raiffeisen Bank International-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ չեն … Read more

Zeekr-ը Mercedes-Benz G-Class-ին մրցակից կստեղծի

Zeekr պրեմիում ապրանքանիշի ղեկավարությունը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է թողարկել հզոր արտաճանապարհային ամենագնաց, որը ոճով և հնարավորություններով կդառնա լեգենդար Mercedes-Benz G-Class-ի մրցակիցը։ Չինական ընկերության փոխնախագահ Մարս Չենի խոսքով՝ Zeekr-ին անհրաժեշտ է մոդել, որը կկարողանա հաղթահարել ամենաբարդ արտաճանապարհային պայմանները։ Միաժամանակ արդեն հայտարարվել է, որ նոր մոդելը կունենա քառակուսի դիզայն՝ հստակ երկրաչափական գծերով, կտրուկ եզրերով, արտահայտիչ … Read more

Չինաստանը մեծացրել է նավթի և բնական գազի արդյունահանումը

2026 թվականի առաջին կիսամյակում Չինաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նավթի արդյունահանումն ավելացրել է 0.9%-ով, իսկ բնական գազինը՝ 1.6%-ով։ Այդ մասին վկայում են Չինաստանի պետական վիճակագրական վարչության հրապարակած տվյալները։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին երկրում արդյունահանվել է 109.43 մլն տոննա նավթ։ Նույն ժամանակահատվածում նավթի վերամշակման ծավալը կազմել է 343.87 մլն տոննա, ինչը տարեկան կտրվածքով 4.9%-ով … Read more

Չինաստանի ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է

Չինաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 4.3%-ով, ինչը 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր ամենացածր աճի տեմպն է։ Այս մասին նշվում է ՉԺՀ Պետական վիճակագրական վարչության հրապարակած զեկույցում։ Աճի տեմպը դանդաղել է առաջին եռամսյակի համեմատ, երբ այն կազմել էր 5%։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին ՀՆԱ-ի 4.5% աճ։ … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 15/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.60 դրամ (-0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.68 դրամ (+0.01 դր.): Կանխիկ … Read more

Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում. Viva-ն գործարկել է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցը

Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում․ Viva-ն հայտարարում է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցի գործարկման մասին Երևանում և Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի քաղաքներում: Նախագծի հաջորդ փուլում Viva-ն կշարունակի ընդլայնել իր 5G+ ցանցը՝ մինչև տարեվերջ Հայաստանի բոլոր քաղաքներում ապահովելով դրա հասանելիությունը: 5G+ ցանցն աստիճանաբար հասանելի կդառնա նաև գյուղական համայնքներում և այլ … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 15/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 15-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.80%-ով և կազմել 23,830,933.90 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.79%-ով և կազմել 64,980.46 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 5.71%-ով և կազմել 1,886.00 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029024183 (+1.85%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more