Չինաստանը մեծացրել է նավթի և բնական գազի արդյունահանումը

2026 թվականի առաջին կիսամյակում Չինաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նավթի արդյունահանումն ավելացրել է 0.9%-ով, իսկ բնական գազինը՝ 1.6%-ով։ Այդ մասին վկայում են Չինաստանի պետական վիճակագրական վարչության հրապարակած տվյալները։

2026 թվականի առաջին վեց ամիսներին երկրում արդյունահանվել է 109.43 մլն տոննա նավթ։ Նույն ժամանակահատվածում նավթի վերամշակման ծավալը կազմել է 343.87 մլն տոննա, ինչը տարեկան կտրվածքով 4.9%-ով պակաս է։

Հունիսին Չինաստանում արդյունահանվել է 18.12 մլն տոննա նավթ, ինչը 0.5%-ով պակաս է 2025 թվականի հունիսի ցուցանիշից։ Միաժամանակ նավթի վերամշակման ծավալը նախորդ ամսում տարեկան արտահայտությամբ նվազել է 17.7%-ով՝ հասնելով 51.24 մլն տոննայի։

Բնական գազի արդյունահանումը հունվար-հունիս ամիսներին աճել է 1.6%-ով՝ կազմելով 133 մլրդ խմ։ Միայն հունիսին ցուցանիշն աճել է 1.1%-ով՝ հասնելով 21.4 մլրդ խմ-ի։

Միաժամանակ ածխի արդյունահանումը 2026 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով նվազել է 1.7%-ով՝ կազմելով 2.37 մլրդ տոննա։ Հունիսին ցուցանիշը նվազել է 9.7%-ով՝ մինչև 380 մլն տոննա։

Ավելի վաղ Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը հայտնել էր, որ 2025 թվականի արդյունքներով երկրում նավթի արդյունահանումն աճել է 1.5%-ով՝ հասնելով 216.05 մլն տոննայի, բնական գազի արդյունահանումը՝ 6.2%-ով՝ մինչև 261.9 մլրդ խմ։ Միևնույն ժամանակ ածխի արդյունահանումն աճել է մինչև 4.83 մլրդ տոննա։

Leave a comment