https://arm.sputniknews.ru/20260715/ukrainakan-zinuzhi-harvatsneri-hetevanqvov-lzhhum-2-mard-e-mahacel-viravvorner-kan-104641079.html
Ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով ԼԺՀ–ում 2 մարդ է մահացել, վիրավորներ կան
Ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով ԼԺՀ–ում 2 մարդ է մահացել, վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T12:24+0400
2026-07-15T12:24+0400
2026-07-15T12:24+0400
լուգանսկ
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92012115_0:295:3071:2022_1920x0_80_0_0_a4c7a3f93721a2be055491019fcd5b46.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում զոհվել է 2, վիրավորվել` 9 մարդ: ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն այս մասին հայտնել է տելեգրամյան ալիքում։Պասեչնիկի տվյալներով՝ Սմոլյանինովո գյուղում անօդաչու սարքը թիրախավորել է մթերքով բեռնված բեռնատարը։ Վարորդը զոհվել է, 3 մարդ` վնավածքներ ստացել։Կրեմեննայայի շրջանում անօդաչու թռչող սարքերից զինամթերք է նետվել հենց մարդկանց վրա, մոտոցիկլավար է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է:Պայթյունի էպիկենտրոնում՝ խանութի մոտ, վնասվածք է ստացել ևս մեկ բնակիչ։ Սվատովոյում հեծանվորդ է վիրավորվել։«Եվս մեկ ցինիկ հարված է հասցվել Պերևալսկի շրջանի Զորինսկ բնակավայրի հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։ Վնասվածքներ են ստացել 33–ամյա և 41–ամա տղամարդիկ», – նշել է Պասեչնիկը։Սևերոդոնեցկի մոտակայքում ԱԹՍ-ն հարվածել է սգո ծառայության մեքենային, վիրավորվել է 55-ամյա վարորդը։«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն եմ հայտնում», – գրել է ԼԺՀ ղեկավարը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92012115_340:0:3071:2048_1920x0_80_0_0_a42b56228338637083ec2504b7202a1b.jpg.webp
լուգանսկ, զոհ, վիրավոր
լուգանսկ, զոհ, վիրավոր
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում զոհվել է 2, վիրավորվել` 9 մարդ: ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն այս մասին հայտնել է տելեգրամյան ալիքում։
Պասեչնիկի տվյալներով՝ Սմոլյանինովո գյուղում անօդաչու սարքը թիրախավորել է մթերքով բեռնված բեռնատարը։ Վարորդը զոհվել է, 3 մարդ` վնավածքներ ստացել։
«31-ամյա վարորդը զոհվել է, 31-ամյա և 27-ամյա առաքիչները, ինչպես նաև մոտակայքում գտնվող 37-ամյա մի տղամարդ վնասվածքներ են ստացել», – նշել է ԼԺՀ ղեկավարը։
Կրեմեննայայի շրջանում անօդաչու թռչող սարքերից զինամթերք է նետվել հենց մարդկանց վրա, մոտոցիկլավար է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է:
Պայթյունի էպիկենտրոնում՝ խանութի մոտ, վնասվածք է ստացել ևս մեկ բնակիչ։ Սվատովոյում հեծանվորդ է վիրավորվել։
«Եվս մեկ ցինիկ հարված է հասցվել Պերևալսկի շրջանի Զորինսկ բնակավայրի հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։ Վնասվածքներ են ստացել 33–ամյա և 41–ամա տղամարդիկ», – նշել է Պասեչնիկը։
Սևերոդոնեցկի մոտակայքում ԱԹՍ-ն հարվածել է սգո ծառայության մեքենային, վիրավորվել է 55-ամյա վարորդը։
«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն եմ հայտնում», – գրել է ԼԺՀ ղեկավարը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։