Ռուս Ուղղափառ եկեղեցին մտահոգված է եկեղեցական գործերին ՀՀ իշխանությունների միջամտելու փորձերով

Մոսկվայի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը հայտնում է, որ հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։ Զրույցի ընթացքում միտրոպոլիտ Անտոնին աջակցություն հայտնեց Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար: Նա ընդգծեց, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին խորապես … Read more

Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու․ Լիդյա Մանթաշյան

18 արդարների գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը գրել է. «Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու… Մեր ձերբակալումից մեկ օր առաջ, երբ արդեն պարզ էր՝ մեզ ուզում են ձերբակալեք, Սրբազանին գրել եմ. «Ես ինքնակամ եմ մտել այս պայքարի մեջ: Այն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ, բայց ԻՆՔՆԱԿԱՄ ընտրություն է։ Դուք մեղավոր չեք, ցանկացած հետևանք իմ անձնական … Read more

Համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի․ Արսեն Բաբայան

Կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, իրավապաշտպան Արսեն Բաբայանն ասել է․ «Իշխանությունն ասում է, համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր,  վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի, որի մասին մենք հենց աշխատաժողովի ժամանակ խոսելու ու ներկայացնելու ենք»։ Նա ընդգծել է, որ տարբեր պաշտոնյաներ փորձում են ստեղծել այնպիսի … Read more

Զինվորը ոչ թե մահ սիրող է, այլ՝ կյանքի պահապան. Տեր Հեթում

Այսօր Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանն ընդգծում է՝ բանակը միայն զենք կրող մարդկանց միավորում չէ, բանակը, նախ և առաջ, կամքի, զոհաբերության և պատասխանատվության մարմնավորումն է։ «Այն ծնվել է ոչ թե պարզապես քաղաքական անհրաժեշտությունից, այլ պատմական ու հոգևոր ճակատագրից․ երբ ազգը գիտակցեց, որ … Read more

Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները․ Ռուբեն Մխիթարյան

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք: Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք: Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք: Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք: Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք: … Read more

Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․  «ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում, նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Ըստ նրա`միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ. – Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է … Read more

Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել ՄԻԵԴ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր պատմական նստավայրի վերաբերյալ։ Թուրքիայի Հանրապետության դեմ դատական գործընթաց հարուցվել է դեռևս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը։ Նախկինում մի քանի դատարաններ մերժել էին հայցը, և այն այժմ քննվում է Թուրքիայի վճռաբեկ դատարանում։ «Կիլիկիա» ԹՎ-ն փոխանցում է, որ եթե հայցը … Read more

ԵԽԽՎ-ում հօդս ցնդեց Փաշինյանի հեքիաթները՝ իբր իրենց արածը Եկեղեցու դեմ հարձակում չէ. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձել է ԵԽԽՎ կողմից երեկ ընդունած բանաձևին, որն իր համար անընդունելի է։ Նա ընդգծել է, որ բանաձևը խայտառակություն է, քանի որ այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ, միաժամանակ, տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղաբանտարկյալների մասին, որ պարզապես անհասկանալի է։ «Չնայած դրան, այնտեղ առկա է առնվազն 3 կետ, որոնց մասին … Read more

Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ քաղբանտարկյալ, Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։ Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքի քննությունը կանցկացնի գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ տեղի չի ունենա։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Չընկրկել, չհուսահատվել». Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքը երկարացնելու՝ դատարանի որոշմանն է անդրադարձել՝ շեշտելով՝ կայացված որոշումներն անհիմն են եւ անընդունելի. «Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին … Read more