«Չընկրկել, չհուսահատվել». Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքը երկարացնելու՝ դատարանի որոշմանն է անդրադարձել՝ շեշտելով՝ կայացված որոշումներն անհիմն են եւ անընդունելի.

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը:

Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը՝ ևս մեկ ամսով:

Ակնհայտ է, որ կայացրած որոշումներն անհիմն են և անընդունելի։

Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment