Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր պատմական նստավայրի վերաբերյալ։
Թուրքիայի Հանրապետության դեմ դատական գործընթաց հարուցվել է դեռևս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը։ Նախկինում մի քանի դատարաններ մերժել էին հայցը, և այն այժմ քննվում է Թուրքիայի վճռաբեկ դատարանում։
«Կիլիկիա» ԹՎ-ն փոխանցում է, որ եթե հայցը կրկին մերժվի, Կիլիկիո կաթողիկոսությունն այն կուղարկի ՄԻԵԴ՝ վերանայման համար։ Նման հայց ներկայացնելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ փաստաբաններ Նորա Բայրաքթարյանի, Թենյա Սիմոնյանի և Ջեմ Սոֆուօղլուի հանդիպմանը։