Բաժանորդագրվել
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։