Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար

Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իրեն և հզոր պատասխան կտա, հայտնում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը․ «Վերջին անգամ, երբ ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով ներքաշվեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ, նա ծախսեց ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7 հազար ամերիկյան կյանք»,- նշվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Հետևեք … Read more

Ռուս Ուղղափառ եկեղեցին մտահոգված է եկեղեցական գործերին ՀՀ իշխանությունների միջամտելու փորձերով

Մոսկվայի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը հայտնում է, որ հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։ Զրույցի ընթացքում միտրոպոլիտ Անտոնին աջակցություն հայտնեց Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար: Նա ընդգծեց, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին խորապես … Read more

Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու․ Լիդյա Մանթաշյան

18 արդարների գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը գրել է. «Իսկ ո՞վ էր ասել, որ պայքարի ճանապարհը հեշտ է լինելու… Մեր ձերբակալումից մեկ օր առաջ, երբ արդեն պարզ էր՝ մեզ ուզում են ձերբակալեք, Սրբազանին գրել եմ. «Ես ինքնակամ եմ մտել այս պայքարի մեջ: Այն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ, բայց ԻՆՔՆԱԿԱՄ ընտրություն է։ Դուք մեղավոր չեք, ցանկացած հետևանք իմ անձնական … Read more

Զինվորը ոչ թե մահ սիրող է, այլ՝ կյանքի պահապան. Տեր Հեթում

Այսօր Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանն ընդգծում է՝ բանակը միայն զենք կրող մարդկանց միավորում չէ, բանակը, նախ և առաջ, կամքի, զոհաբերության և պատասխանատվության մարմնավորումն է։ «Այն ծնվել է ոչ թե պարզապես քաղաքական անհրաժեշտությունից, այլ պատմական ու հոգևոր ճակատագրից․ երբ ազգը գիտակցեց, որ … Read more

ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հակասահմանադրական քայլերի առնչությամբ Հայաստանի իրավաբան գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ. Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ երևույթներին: Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց Առաքելական … Read more

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Գազայի Խաղաղության խորհրդի աշխատանքներին: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Էրդողանը ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա քայլեր Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը ամրապնդելու համար՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում հարաբերությունների … Read more

Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները․ Ռուբեն Մխիթարյան

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք: Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք: Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք: Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք: Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք: … Read more

Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․  «ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում, նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Ըստ նրա`միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ. – Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է … Read more

ԵԽԽՎ-ում հօդս ցնդեց Փաշինյանի հեքիաթները՝ իբր իրենց արածը Եկեղեցու դեմ հարձակում չէ. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձել է ԵԽԽՎ կողմից երեկ ընդունած բանաձևին, որն իր համար անընդունելի է։ Նա ընդգծել է, որ բանաձևը խայտառակություն է, քանի որ այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ, միաժամանակ, տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղաբանտարկյալների մասին, որ պարզապես անհասկանալի է։ «Չնայած դրան, այնտեղ առկա է առնվազն 3 կետ, որոնց մասին … Read more

Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ քաղբանտարկյալ, Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։ Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքի քննությունը կանցկացնի գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ տեղի չի ունենա։ Հետևեք մեզ նաև Telegram-ում