Հայկական ԱԷԿ-ի համակարգերի կատարելագործման աշխատանքները կանցկացվեն 2027 թ–ին. «Ռոսատոմ»

https://arm.sputniknews.ru/20261007/hajkakan-aek-i-hamakargeri-katarelagvortsman-ashkhatanqnery-kanckacven-2027-tin-rvosatvom-107857645.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան

Բաժանորդագրվել

Այժմ իրականացվում է ռեակտորային կայանքի մետաղի վերահսկողության ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի գործընկերները համաձայնեցրել են փաստաթղթերը, որոնք հաստատում են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքի անվտանգ շահագործումը մինչև 2031 թվականը: Այս մասին ասվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կայացել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերով համատեղ համակարգող կոմիտեի հերթական նիստը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, հայկական պատվիրակությունը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը։

««Ռոսատոմը» զգալի ծավալի աշխատանք է կատարել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարելավման ուղղությամբ, այդ թվում` մինչև 2031 թվականը ռեակտորի անվտանգ շահագործման հաստատումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

«Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները 2027 թվականի համար նախատեսել են Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) առանցքային համակարգերի կատարելագործման ուղղությամբ համալիր աշխատանքներ իրականացնել։

«Այդ աշխատանքն իրականացվում է կայանի հետագա արդյունավետ գործունեությունը մինչև 2036 թվականը ապահովելու համար», – հայտարարության մեջ մեջբերվում է Սալկովի խոսքերը։

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։
Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment