Հասարակություն
09.10.2026 | 13:17
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հոկտեմբերի 15-ին դատական նիստ է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գագիկ Ծառուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքների կատարման մեջ։
Խոսքը, մասնավորապես՝ խարդախության, շորթման, փողերի լվացման հոդվածների մասին է։ Նույն գործով մեղադրյալ է նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի տմօրեն Սեդրակ Առուտամյանն ու ևս 7 անձ։
Գործով դատավորը Մանվել Շահվերդյանն է։
Արաքս Մամուլյան