«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ըստ պատգամավորի՝ հանրությունը վերջին օրերին քննարկում է ՊՆ-ի երեք տեսանյութեր, որոնք վերաբերում են Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկային, Հայաստանում արտադրվող զինտեխնիկային և ամրաշինական … Read more

«Կոմո»-ն հաղթեց Իտալիայի չեմպիոնին գավաթի քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Կոմո» ֆուտբոլային ակումբն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով պարտության մատնեց վեցակի հաղթող «Նապոլիին» և 40 տարվա ընթացքում առաջին անգամ հասավ կիսաեզրափակիչ։ 39′-ին խաղի հաշիվը 11 մետրանոցով բացեց խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան։ 46-րդ րոպեին կիսապաշտպան Անտոնիո Վերգարան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Ի վերջո, Սեսկ Ֆաբրեգասի թիմը 7-6 հաշվով հաղթեց «Սերիա … Read more

Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը. (ՀԱՍՑԵՆԵՐ)

Ջրամատակարարումը կդադարեցվի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը։ Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 11-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 1-9 շենքերի, Կորյունի Նրբ., Նալբանդյան 49-59 շենքերի, Իսահակյան 1-22 շենքերի, Աբովյան 25, 36, 38 … Read more

Կրակոցներ Կանադայի դպրոցներից մեկում. 10 զոհ կա, 25 վիրավոր

Կանադայի արևմտյան նահանգներից մեկի՝ Բրիտանական Կոլումբիայի ավագ դպրոցներից մեկում, զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Տասը մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը, հայտնաբերվել են սպանված. հայտնել է ոստիկանությունը։ Թամբլեր Ռիջի ավագ դպրոցում հայտնաբերվել է վեց զոհի մարմին, ևս երկու մարդ մահացած է հայտնաբերվել դեպքի հետ ենթադրաբար առնչվող բնակարանում, իսկ մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Կան … Read more

Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 11-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կորյունի  1-9 շենքերի, Կորյունի Նրբ., Նալբանդյան 49-59 շենքերի, Իսահակյան  1-22 շենքերի, Աբովյան  25, 36, 38 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 376 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:

Ողբերգական ավտովթար՝ բեռնատարի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ հատվածում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը։ Ինչպես տեղեկացնում է կայքը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են … Read more