«Կոմո»-ն հաղթեց Իտալիայի չեմպիոնին գավաթի քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Կոմո» ֆուտբոլային ակումբն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով պարտության մատնեց վեցակի հաղթող «Նապոլիին» և 40 տարվա ընթացքում առաջին անգամ հասավ կիսաեզրափակիչ։

39′-ին խաղի հաշիվը 11 մետրանոցով բացեց խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան։ 46-րդ րոպեին կիսապաշտպան Անտոնիո Վերգարան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։

Ի վերջո, Սեսկ Ֆաբրեգասի թիմը 7-6 հաշվով հաղթեց «Սերիա Ա»-ի գործող չեմպիոններին, երբ Ժան Բուտեսը հետ մղեց թիմի ավագ Ստանիսլավ Լոբոտկայի հարվածը։

 

Leave a comment