Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը. (ՀԱՍՑԵՆԵՐ)

Ջրամատակարարումը կդադարեցվի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր 8 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 11-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 1-9 շենքերի, Կորյունի Նրբ., Նալբանդյան 49-59 շենքերի, Իսահակյան 1-22 շենքերի, Աբովյան 25, 36, 38 շենքերի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment