Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 11-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կորյունի  1-9 շենքերի, Կորյունի Նրբ., Նալբանդյան 49-59 շենքերի, Իսահակյան  1-22 շենքերի, Աբովյան  25, 36, 38 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment