Ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքի համար «Սմոք հաուս» ՍՊԸ-ն վարչական պատասխանատվության կենթարկվի

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 41/73) իրականացվել են վերահսկողական գործողություններ։

Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Մասնավորապես տնտեսավարողը ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացրել է բաց եղանակով՝ խախտելով Օրենքով սահմանված պահանջները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել է կարգադրագիր հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։                                                    

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment