«Історія на тарілці» ուկրաինական YouTube-յան ալիքը, որը ներկայացնում է սննդի, ուտեստների և խոհարարական ավանդույթների մասին տեսնայություներ, վերջերս հայկական խոհանոցի մասին առանձին տեսանյութ է հրապարակել՝ «Вірменська кухня: країна, де зробили перше вино шість тисяч років тому» (Հայկական խոհանոցը․ երկիր, որտեղ առաջին գինին պատրաստվել է վեց հազար տարի առաջ) վերատառությամբ։
«Այս քարանձավից սկսում ենք մեր ուսումնասիրությունը հայկական խոհանոցի մասին՝ մի երկրի, որը վերապրել է հռոմեացիների, պարսիկների, արաբների, մոնղոլների, սելջուկների, օսմանցիների և խորհրդային իշխանության դարաշրջանները, սակայն չի կորցրել իր խոհարարական ինքնությունը։ Ավելին՝ հայկական խոհանոցի շատ տարրեր փոխանցվել են նաև հարևաններին»,- նշվում հաղորդման մեջ։
Այս թողարկման մեջ անդրադարձ է կատարվել լավաշին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, Խաշին․ նշվում է, որ այն այն ուտում առավոտյան, ձմռանը և ութ պճեղ սխտորով, տոլմային, խորովածին, փայտե մուրճով ծեծված քյուֆթաին, լահմաջոյին և խաշլամային, բաստուրմային, սուջուխին և մածունին։
Խոսվել է նաև գաթայի մասին և Հայկական կոնյակին, Արենի խաղողի տեսակից պատրաստվող գինիներ և թթի օղի։